Արմեն Գևորգյանի՝ մեկ շաբաթով Հայաստանից բացակայելու միջնորդությունը դատարանը մերժեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ երեկ դատարան միջնորդություն էր ներկայացվել Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում Արմեն Գևորգյանին մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից՝ բուժզննման նպատակով:
Արմեն Գևորգյանը ցանկանում էր հերթական բուժզննման նպատակով մեկնել Ավստրիայի Հանրապետություն, բժշկական փաստաթղթերը երեկ դատական նիստի ընթացքում ներկայացվել էին դատավորին:










