Երևանում բախվել են Honda-ն ու Volkswagen-ը. նրանցից մեկն էլ փլուզել է քարե պատը, կան տուժածներ. Shamshyan.com
Հոկտեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 02:00-ի սահմաններում Նուբարաշեն խճուղի 5/7 հասցեի դիմաց բախվել են Volkswagen մակնիշի 34 OR 038 համարանիշի և Honda մակնիշի 36 NG 821 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին, նրանցից մեկն էլ փլուզել է քարե պարիսպը, և առաջ ընթանալով՝ Honda-ն բախվել էլեկտրասյանը, իսկ Volkswagen-ը՝ Honda-ին:
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:












