Ռոբերտ Քոչարյանին կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ` հետազոտվելու
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը։
«Այս պահին կարող եմ միայն հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են հետազոտության: Այլ մանրամասնել ասել չեմ կարող»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մինչ այս ևս երկու անգամ տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ՝ հետազոտություն անցնելու նպատակով։










