«Բարեկամության» գետնանցումի աստիճանների վրա կառուցված կրպակները ապամոնտաժվում են. Կուբատյան

01:59 • 08.10.19

«Բարեկամության» գետնանցումի աստիճանների վրա կառուցված կրպակները ապամոնտաժվում են: Դրանք հակասում են բոլոր հնարավոր նորմերին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը` հրապարակելով լուսանկարներ:

«Բարեկամության գետնանցման մուտքն է։ Աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին, այդ թվում` մետրոյի տարհանման նորմերին։ Ապամոնտաժելուց հետո տարածքը կբարեկարգվի»,- գրել է Կուբատյանը։