Նշվում է Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակը․ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց այս առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը (տեսանյութ)

11:58 • 08.10.19

Այսօր լրանում է Էջմիածին քաղաքի 2704-ամյակը:

Օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Էջմիածին քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում տեղի ունեցող հանդիսավոր միջոցառմանը, որի ընթացքում կհանձնվեն «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները: