Արագածոտնի ոստիկանապետը սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից

12:18 • 08.10.19

Արագածոտնի մարզի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից.«Արագածոտնի մարզային վարչության պետ Լևոն Յազիչյանը սեփական դիմումի համաձայն է ազատվել պաշտոնից և անցել թոշակի»:


Նշենք, որ նա նախկինում զբաղեցրել էր Վայոց Ձորի մարզային վարչության պետի պաշտոնը: 2017-ին նա նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատվել էր Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի պաշտոնից և նշանակվել էր Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի պաշտոնում: