Հնդկաստանում նորապսակների սելֆին հարազատների հետ ողբերգությամբ է ավարտվել՝ 4 մարդ է մահացել
Հնդկաստանում նորապսակներ Պրաբհուն և Նիվեդիտան ցանկացել են սելֆի անել իրենց հարազատների հետ հնդկական Թամիլնադ նահանգի ամբարտակներից մեկի մոտ, ինչի հետևանքով նրանցից 4-ը մահացել են: Այս մասին տեղեկացնում է Times of India պարբերականը:
Պրաբհուն, Նիվեդիտան և նրանց ազգականները միասին սելֆի են անելիս եղել ամբարտակի մոտ, երբ նրանցից 5-ը, բացառությամբ Պրաբհուի, ընկել են ջուրը: Պրաբհուն նետվել է ջուրը և կարողացել է փրկել նրանցից մեկին, իսկ մյուսները մահացել են:
Ավելի ուշ գտնվել են նրանց մարմինները:
Դեպքի հետաքննությունը շարունակվում է:










