Թաիլանդում «ինքնակոչ-հարուստը» շքեղ հարսանիք է կազմակերպել և անետացել` հարսնացուին թողնելով հսկայական պարտքեր

06:34 • 08.10.19

Թաիլանդի բնակիչը շքեղ հարսանիք է կազմակերպել, վայելել խնջույքն ու անհետացել` հարսնացուին թողնելով հսկայական պարտքեր: Այս մասին գրել է Asia One-ը` ներկայացնելով պատմության մանրամասները:

Թաիլանդի 30-ամյա բնակչուհի Դան մարտ ամսին ծանոթացել է 50-ամյա տղամարդու հետ, որը ներկայացել է Նաթ անունով: Նա պատմել է, թե հանդիսանում է հարուստ ընկերության գլխավոր տնօրեն, որն ունի գործընկերներ Հոնկոնգում: Ծանոթության հաջորդ օրը նա աղջկան ամուսնության առաջարկություն է արել:

Ապրիլին զույգն օրինականացրել է հարաբերություններն ու հարազատներին և ընկերներին հարսանեկան հրավիրատոմսեր ուղարկել: Արարողությունը տեղի է ունեցել մայիսին: Փեսայի կողմից հյուրերի ցանկում եղել է ընդամենը 10 մարդ: Հարսանեկան խնջույքի ավարտին նա տեղեկացրել է, որ շտապ պետք է մեկնի Հոնկոնգ և այլևս չի վերադարձել:

Նշվում է, որ հարսանեկան ծախսերը կազմել են շուրջ 159 000 դոլար, որն ստիպված կլինի վճարել հարսնացուն: Խաբված աղջիկը դիմել է փաստաբանների օգնությանը և ապահարզան է տվել, սակայն ստիպված կլինի կանգնել դատարանի առաջ: