Թուրքիան սկսում է զորք կուտակել Սիրիայի հետ սահմանին (տեսանյութ, լուսանկարներ)
Թուրքիան զինտեխնիկա է ուղարկում Սիրիայի հետ սահման, գրում է sabah.com.tr-ը:
Սահման են ուղարկվել մարտական մեքենաներ, բեռնատար մեքենաներ, որոնք տեղափոխում են տանկեր և բազմաքանակ անձնակազմ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների մասին որոշումը կարող է ընդունվել առաջիկա օրերին: Նա նշել էր, որ այս գործողությունների նպատակն է լինելու Սիրիայի սահմանամերձ հատվածը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերից մաքրելը և այնտեղ Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների բնակեցումը:
Շատ ավելի վաղ Անկարայում ավարտվել էին թուրք-ամերիկյան բանակցությունները՝ Սիրիայի հյուսիսում անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ: Պաշտոնական Դամասկոսը դա գնահատել էր որպես իր ինքնավարության ու տարածքային ամբողջականության խախտում:
















