Սիրիայի սահմանին թուրքական օդուժի հարվածների հետևանքով ոչնչացվել է երկու կամուրջ. ԶԼՄ-ներ

05:54 • 08.10.19

Սիրիայի և Իրաքի սահմանին թուրքական օդուժի հարձակման հետևանքով երկու կամուրջ է ոչնչացվել: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը` հղում անելով Al Mayadeen հեռուստաընկերությանը:

Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) կողմից վերահսկվող Սամալկա հսկիչ անցակետի ուղղությամբ օդային հարվածները Հասեք նահանգի հյուսիս-արևելքում հանգեցրել են երկու կամուրջների շարքից դուրս գալուն:

Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նշվում է, որ թուրքական օդուժն օրվա ընթացքում մի քանի անգամ թռիչքներ է իրականացրել և միայն երեկոյան հարձակում գործել: