Սան Ֆրանցիսկոյից Ամստերդամ մեկնող United Airlines ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
Ամերիկյան United Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Սան Ֆրանցիսկոյից մեկնում էր Ամստերդամ, արտակարգ վայրէջք է կատարել Մեն նահանգի Բանգորա քաղաքի օդանավակայանում: Ինչպես հայտնում է CNN-ը, ինքնաթիռի սրահում խնդիրներ են առաջ եկել:
Նշվում է, որ սրահում ճնշումը փոխվել է, ինչի հետևանքով թթվածնային դիմակներն ինքնաբերաբար արձակվել են` խուճապ առաջացնելով: Ինքնաթիռում եղել է 197 ուղևոր և անձնակազմի 13 անդամ: Բանգորայում արտակարգ վայրէջքը բարեհաջող է ավարտվել:
United Airlines ավիաընկերությունը հայտնել է, որ առավոտյան ուղևորները կտեղափոխվեն Նյու Ջերսի նահանգի Լիբերթի օդանավակայան, որտեղից էլ կմեկնեն Ամստերդամ:










