Սոչի-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներից մեկը մահացել է. ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վորոնեժում

03:24 • 08.10.19

Սոչի-Մոսկվա չվերթի ժամանակ ուղևորներից մեկը մահացել է: UTair ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Վորոնեժում: Այս մասին հայտնում է Life.ru-ն` հղում անելով շրջանի Արտակարգ իրավիճակների ծառայությանը:

«Վայրէջքի ժամանակ ուղևորն արդեն մահացած էր»,- ասվում է հայտարարությունում:

Նախնական տվյալներով` ուղևորը շուրջ 60 տարեկան է: Տղամարդը լուրջ հիվանդություն ուներ: Ինքնաթիռը դեռևս Վորոնեժի օդանավակայանում է: Տեղում աշխատում են քննիչները: