«Ահաբեկիչներից ազատված հողերը Սիրիայի հյուսիսում ամենաանվտանգ տարածքներն են». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է թուրք-սիրիական սահմանամերձ գոտուց քրդական ջոկատների հեռացման մասին: Այս մասին տեղեկացնում է Անադոլու լրատվականը:
«Ահաբեկիչներից ազատված հողերը Սիրիայի հյուսիսում ամենաանվտանգ տարածքներն են»- նշել է Էրդողանը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Անկարան սիրիացի փախստականների համար ստեղծել է բոլոր պայմանները՝ Թուրքիայի տարածքում ապրելու համար:
«Անկարան ապացուցել է իր իրավական ճշմարտացիությունն ահաբեկչության դեմ պայքարում»- ասել է թուրք ղեկավարը: Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան սիրիացի փախստականներին ապահովելու համար ծախսել է շուրջ 40 միլիարդ դոլար:










