Քիմ Քարդաշյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել Հելոուինի առիթով

21:39 • 01.11.19

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հելոուինի առիթով լուսանկար է հրապարակել «Ինստագրամի» իր էջում: Լուսանկարին կից Քարդաշյանը գրառում է կատարել, որում մասնավորապես ասում է. 

«Այս ընտանեկան լուսանկարն իսկական փորձություն էր, քանի որ Չիկագոն (Քիմի դուստրը) այնպես էր վախեցել Դինոյից: Մենք փորձում էինք բացատրել ու ցույց տալ նրան, որ դա Հայրիկն է, բայց նա չէր հասկանում»: