ՌԴ Արմավիր քաղաքում պաշտոնյան սև ներկով է ներկել Գարեգին Նժդեհի հուշատախտակը

16:01 • 13.11.19

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը, որը նվիրված է հայ ռազմական և քաղաքական գործիչ Գարեգին Նժդեհին: Այս մասին տեղեկացնում է rusarminfo կայքը:

Վինոգրադովի խոսքով՝ նոյեմբերի 11-ին լրացել է ժամկետը, որի ընթացքում Քաղաքային դուման խոստացել էր ապամոնտաժել հուշատախտակը, սակայն այդպես էլ չէր կատարել խոստումը, այդ իսկ պատճառով ինքը որոշել է «հարցն ինքնուրույն լուծել»:

Աղբյուրում նշվում է, որ պատգամավոր Վինոգրադովը «չէր հաշտվում դեպքերի նման ընթացքի հետ», այդ իսկ պատճառով «արտահայտել է իր քաղաքացիական դիրքորոշումը՝ սև ներկով ներկելով Գարեգին Նժդեհին նվիրված հուշատախտակը»: