Ի պատասխան ՌԴ–ում Նժդեհի հուշատախտակի ներկման՝ Շահեն Հարությունյանը կարմիր ներկ է լցրել Գրիբոյեդովի արձանի վրա

21:38 • 02.12.19

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նախկին օգնական, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ քիչ առաջ ինքը կարմիր ներկ է լցրել ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա, որը գտնվում է Երևանի Օղակաձև այգում։

«Ուշադրություն։

Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը։

Մանրամասները քիչ անց՝ ուղիղ եթերով»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Ռուսաստանի Արմավիր քաղաքում Պետդումայի պատգամավորներից մեկը ներկել էր հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը՝ նվիրված Գարեգին Նժդեհին: