Սիրիայում անհայտ անձինք հարձակվել են ԱՄՆ-ի բազայի վրա

23:54 • 06.12.19

Անհայտ անձինք հարձակվել են ամերիկյան ռազմական ուժերի բազայի վրա, որը գտնվում է Սիրիայի Դեյր Էզ-Զոր նահանգի հյուսիս-արևելքում՝ Էլ Օմար նավթային հանքավայրի մերձակայքում: Այս մասին դեկտեմբերի 6-ին հայտնել է Սիրիայի SANA պետական գործակալությունը: Այս մասին գրում է korrespondent.net-ը։

SANA պետական գործակալության տեղեկություններով՝ ամերիկացի զինվորականները հարձակվողներին պատասխանել են «հրետանային գնդակոծությամբ»։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն Սիրիա էր տեղափոխել 250-300 զինծառայող, զրահամեքենաներ, ծանր սպառազինություն և այլ զրահատեխնիկա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Սիրիայում նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն է սահմանել՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ջախջախելու համար, և ԱՄՆ-ն նավթի հետ կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա: