«Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է». Կարո Փայլանը այցելել է Անի (լուսանկարներ)

18:16 • 07.12.19

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Անի: Այս մասին հայազգի պատգամավորը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այցելեցինք Անի քաղաքը: Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է: Գետը, որ հոսում է քաղաքի մոտով, վերածել են թուրք-հայկական սահմանի: Սահմանը արդեն 26 տարի է՝ փակ է: Այն օրը, երբ վերակառուցենք քանդված կամուրջը, տոն կլինի Անի քաղաքի համար»,-գրել է Փայլանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Կարսի «Նամըք Քեմալ» մշակույթի տանը բացվել է «Անի. Քարե պոեզիա. Ճարտարապետության գանձերը մշակույթների խաչմերուկում» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա է եղել նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Անատոլիական մշակույթ» կազմակերպության, Կարսի քաղաքային խորհրդի, Արա Գյուլերի անվան արխիվա-հետազոտական կենտրոնի, Աթաթուրքի անվան գրադարանի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի աջակցությամբ:

На изображении может находиться: 1 человек, стоит, на улице и природа

На изображении может находиться: 1 человек, стоит, гора и природа

На изображении может находиться: 1 человек, стоит и на улице

На изображении может находиться: один или несколько человек, люди стоят, гора, на улице и природа