Պուտինի և Լուկաշենկոյի բանակցությունների ժամանակ լույսը հանկարծակիորեն մարել է
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների ժամանակ անջատվել է հոսանքը:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երկու ղեկավարների բացման խոսքից հետո: «Էլեկտրականութունը վերջացավ»,- կատակել է ՌԴ նախագահը:
Լուկաշենկոն էլ, իր հերթին, կատակով ասել է. «Այս ամենը Դիմա Պեսկովն (ՌԴ նախագահի մամլո քարտուղարը) է արել, ես գիտեմ»:
Պատվիրակությունները ժպտացել են և շարունակել բանակցությունները:










