Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

20:11 • 07.12.19

Վրացական ձկնորսական նավը, որը 30 տոննա ձուկ էր տեղափոխում, խորտակվել է Սև ծովում: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով վրացական հեռուստաալիքին:

«Գիշեր էր: Մենք փայտի մեծ կտորի ենք բախվել: Այն վնասել է նավը, ինչի արդյունքում նավում ջուր է սկսել հավաքվել: Նավում մոտ 30 տոննա ձուկ կար»,- ասել է նավապետը՝ Rustavi2-ին տված հարցազրույցում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բախման հետևանքով նավը խորտակվել է: Նավում անձնակազմի 8 անդամ է եղել: Նրանք բոլորն էլ փրկվել են մեկ այլ ձկնորսական նավի օգնությամբ: Նշվում է, որ խորտակված նավը պատկանել է Աբխազիայից ժամանած տղամարդուն: