Արարատի մարզում բախվել են Mercedes-ները, որոնցից մեկը բախվել է ծառի. կան տուժածներ. shamshyan.com (լուսանկարներ)

15:23 • 08.12.19

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 36 կմ հատվածում՝ Փոքր Վեդի գյուղի վարչական տարածքում, բախվել են Mercedes C 220 մակնիշի 36 FM 824 համարանիշի և Mercedes մակնիշի 09 OQ 990 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com։

Բախման հետևանքով Mercedes C-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ բախվելով ծառի։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել «Արտաշատ» բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր բժշկական օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։