Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում. Արսեն Բաբայան

17:40 • 08.12.19

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` նշելով, որ այժմ քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում:

90-ականների հոտն է փչում... Իշխանությունն ու նրա քարոզչամեքենան ՀՅԴ-ին վերաբերվում են հենց այնպես, ինչպես 90-ականներին էր վերաբերվում իշխանությունը: Քրեական գործերը սարքվում են շատ ավելի կոպիտ անօրինականությամբ, քան 90-ականներին էր արվում:

Այդ տարիներին իրավապաշտպանությամբ զբաղված մարդիկ մասնավոր զրույցներում շատ վտանգավոր ազդակներ էին հաղորդում: Կանգ առնելու ժամանակն ուշացնում ենք...»,- գրել է Արսեն Բաբայանը: