Հրազդանում ամբողջությամբ այրվել է Nissan Altima մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը

11:50 • 08.12.19

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 08:47-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա: 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:57-ին, մարվել՝ 09:08-ին:

«Nissan Altima» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածն ամբողջությամբ այրվել է: