Մոսկվայում ծննդյան տարեդարձը նշող երիտասարդը զրկվել է ականջից

03:51 • 08.12.19

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում ծննդյան տարեդարձը նշող երիտասարդը զրկվել է ականջից: Նշվում է, որ տղայի մարմնի այդ մասն ուղղակիորեն կծել են: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ երիտասարդը վիճաբանության մեջ է մտել կնոջ պատճառով, որին իբրև թե հրել են երկու տղաներ: Նա փորձել է հարաբերություններ պարզել և պատասխան հարված հասցնել, սակայն նրանցից մեկը հարձակվել ու կծել է երիտասարդի ականջը:

Աղբյուրը հայտնում է, որ վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի հանգամանքները պարզվում են: