Եղեգնաձորում անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 47-ամյա մի կնոջ

12:11 • 08.12.19

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 08:41-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 00:15-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 18 շենքի մոտակայքում չբացահայտված մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն Գայանե Ս.-ին (ծնված 1972 թ.), ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, վերջինս, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել: