Արմավիրի մարզում 44-ամյա վարորդը Ford Transit-ով տապալել է մի քանի գազասյուներ և կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին. Shamshyan.com

22:27 • 08.12.19

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գայի գյուղի բնակիչ, 44-ամյա Ժորա Խուդոյանն իր վարած Ford Transit 35 NP 668 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի և հայտնվել ջրատարի մեջ ու կիսակողաշրջված վիճակում բախվել ծառին:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության են հասել Հայթաղ գյուղի բնակիչները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով վնասվել են մայթեզրին տեղադրված գազախողովակի մի քանի սյուներ: Բարեբախտաբար, գազի արտահոսք տեղի չի ունեցել:

Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արմավիրի ԳԳՄ էջմիածնի տարածքային տեղամասի ծառայության աշխատակիցները, ովքեր այս պահին ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ կոտրված հենասյուները նորոգելու համար: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: