Բանկային գաղտնիքի մասին նախագծի քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց

10:38 • 09.12.19

Ազգային ժողովն այսօր ընդունեց նախորդ օրերին քննարկած մի շարք օրենքներ:

Բանկային գաղտնիքի մասին  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին առաջին ընթերցմամբ նախագիծն ընդունելուց առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդմիջում վերցրեց խմբակցության անունից:

Սույն նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչելու համար անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը: Այս դրույթի ընդունման նպատակն է անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը և ապահովել ֆինանսական կայունությունը՝ այլ, ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում: