«Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկումը՝ ուղիղ

10:24 • 09.12.19

Ընթանում է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր, որը 2003թ․-ից ի վեր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այս տարի Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նախատեսում է տվյալ օրվան նվիրված միջոցառումն իրականացնել «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրի ներքո՝ նպատակ ունենալով ներկայացնել և քննարկման առարկա դարձնել Կայուն զարգացման նպատակ 16-ի առաջընթացը Հայաստանում, մասնավորապես՝ անդրադառնալով հետևյալ թիրախներին․

·         Թիրախ 16․4․ մինչև 2030թ․-ը զգալիորեն կրճատել ֆինանսների և զենքերի ապօրինի հոսքերը, ուժեղացնել գողացված գույքը հետ վերցնելու և վերադարձնելու գործողությունները և պայքարել կազմակերպված հանցավորության բոլոր ձևերի դեմ,

·         Թիրախ 16․5․ էապես կրճատել կոռուպցիան և կաշառակերությունն իրենց բոլոր ձևերով,

·         Թիրախ 16․6․ զարգացնել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ հաստատություններ բոլոր մակարդակներում, 

·         Թիրախ 16․10․ ապահովել տեղեկատվության հանրային հասանելիությունը և պաշտպանել հիմնարար ազատությունները՝ համաձայն ազգային օրենսդրության և միջազգային համաձայնագրերի։

Միջոցառումն անցկացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում։ Միջոցառմանը մասնակցում են Կառավարության, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։