Դեկտեմբերի 10-ին հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ

11:16 • 09.12.19

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն:

Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքները կիրականացվեն 2019 թվականի դեկտեմբերի 10-ին` ժամը 01:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում: