Պորոշենկոյի վրա Անկախության հրապարակում հավկիթներ են նետել (տեսանյութ)

11:42 • 09.12.19

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովի նախօրեին Կիևի կենտրոնում՝ Անկախության հրապարակում, մասնակցել է ընդդիմության ակցիային, որի ժամանակ նրա ուղղությամբ հավկիթներ են նետել:

Ինչպես հայտնում է ukraina.ru-ն, համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ում:

Երբ Պորոշենկոն երկրի ազգային օրհներգի կատարման ժամանակ մոտեցել է բարձրախոսին և բղավել
«Փա՛ռք Ուկրաինային», հավաքվածների կողմից նրա ուղղությամբ երկու հավկիթ է նետվել:

Դրանցից մեկը դիպել է Պորոշենկոյի տիկնոջը, իսկ մյուսն էլ փորձել է որսալ Գերագույն ռադայի պատգամավոր Ախթեմ Չիյգոզը:

Դրանից հետո Պորոշենկոն պահանջել է բռնել հավկիթները նետողին:

«Հապա մի բռնեք նրան»,- բարձրախոսով պահանջել է քաղաքական գործիչը: