Սամարայի բնակիչներին սխալմամբ շնորհավորել են 2015 թվականի կապակցությամբ

13:20 • 09.12.19

Ռուսաստանի Դաշնության Սամարա քաղաքի իշխանությունները կփոխեն քաղաքային տոնածառի տակ տեղակայված պաստառը, որում քաղաքի բնակիչներին շնորհավորում են նոր՝ 2015 թվականի կապակցությամբ, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Ավելի վաղ Սամարայի մի բնակիչ «ВКонтакте» սոցիալական կայքի իր էջում տեղադրել էր տոնական տոնածառի լուսանկարը, որի ստորին հատվածում տեղադրված է երկու պաստառ, որոնցից մեկի վրա գրված է «Շնորհավոր 2020 թվական», իսկ մյուսի վրա` «Շնորհավոր 2015 թվական»: