Թրամփն Ուկրաինան «ինչ-որ մի տեղ» է անվանել (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով իր փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանիի ծրագրերի մասին լրագրողների հարցին, Ուկրաինան «ինչ-որ մի տեղ» է անվանել: Այս մասին տեղեկացնում է The Hill-ի թվիթերյան էջը:
«Ես միայն գիտեմ, որ նա (Ջուլիանին) վերադարձել է ինչ-որ տեղից: Նա պատրաստվում է զեկուցել, կարծում եմ, գլխավոր դատախազին և Կոնգրեսին: Նա ասում է, որ շատ լավ տեղեկություններ ունի»,-նշել է Թրամփը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ջուլիանին Կիև է այցելել:
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, որի անդամների մեծ մասը դեմոկրատներ են, կողմ է քվեարկել Թրամփի նկատմամբ պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին փաստաթղթին: Փաստաթուղթը հստակեցնում է, թե ինչ կերպով կանցկացվի նախագահի դեմ հետաքննությունը:
Դեմոկրատները Թրամփին կասկածում են Ուկրաինային տրվելիք ռազմական օգնությունը ձգձգելու և օգնության դիմաց Ուկրաինային իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի և նրա որդու նկատմամբ հետաքննություն սկսելու պահանջ ներկայացնելու համար: Սակայն ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը Կիևից կոռուպցիայի դեմ պայքար էր ակնկալում:
President Trump on Rudy Giuliani: "I just know that he's come back from some place.. He says he has a lot of good information. I have not spoken to him about that information yet." pic.twitter.com/wURq7foT8l
— The Hill (@thehill) December 8, 2019










