Թուրքիայում զինվորական ավտոշարասյուն են պայթեցրել. կան վիրավորներ

16:01 • 09.12.19

Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում զինվորական ավտոշարասյուն են պայթեցրել, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 7 զինծառայող է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է «Հուրրիյեթ» լրատվականը:

Հաղորդվում է, որ երկու զինծառայողի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

Լրատվականը տեղեկացնում է, որ պայթյունն իրականացրել են «Քրդական աշխատավորական կուսակցության ահաբեկիչները»: