ԱՄՆ պետդեպում համոզված են, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման ետևում կանգնած է Իրանը

10:57 • 09.12.19

ԱՄՆ-ի պետդեպարտամենտում համոզված են, որ Իրաքի «Բալադ» ռազմաբազայի վրա հարձակման ետևում կանգնած է Իրանը: Այս մասին տեղեկացննում է Reuters լրատվական գործակալությունը:

«Մենք սպասում ենք ապացույցների: Բայց կա մեծ հավանականություն, որ սրա ետևում կանգնած է Իրանը»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Մերձավոր Արևելքի հարցերով օգնական Դևիդ Շենքերը:

Նրա խոսքով՝ Իրանը նախկինում էլ, երբ ճնշում է զգացել, դիմել է ագրեսիվ քայլերի:

Դեկտեմբերի 5-ին Իրաքի զինվորականները տեղեկացրել են, որ Բաղդադից 80 կմ հյուսիս գտնվող «Բալադ» ռազմաբազայի վրա երկու «Կատյուշա» հրթիռ է արձակվել: Ռազմաբազայում տեղակայված են ամերիկյան ուժեր:  

Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել: