Չեխական Օստրավա քաղաքի հիվանդանոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. կա 6 զոհ (լուսանկար)
Չեխական Օստրավա քաղաքի համալսարանական հիվանդանոցում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է meduza.io կայքը:
Չեխիայի Մորավսկոսիլեզսկի երկրամասի (այստեղ է գտնվում Օստրավա քաղաքը) ղեկավար Իվո Վոնդրակը տեղեկացրել է 6 զոհի մասին:
Կրակը բացվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը մոտ 7-ի սահմաններում, վնասվածքաբանության բաժանմունքում:
Հարձակում գործած անձը թաքնվել է, հարձակման պատճառներն անհայտ են: Ոստիկանությունը հրապարակել է հանցագործի լուսանկարը՝ խնդրելով օգնել որոնողական աշխատանքներում:
Օստրավայում կատարված հարձակումը դարձել է երկրորդ ամենախոշոր զանգվածային սպանությունը Չեխիայի ժամանակակից պատմության մեջ:











