Էրդողանը քննադատել է այս տարվա գրականության Նոբելյան մրցանակի հանձնումը Բոսնիայի «ցեղասպանությունը» չճանաչող Պետեր Հանդկեին

15:43 • 10.12.19

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների օրվա առթիվ և քննադատել այս օրով գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնումը Պետեր Հանդկեին՝ մի մարդու, որը «ռասիստ է, չի ճանաչում Բոսնիական պատերազմի ժամանակ Սրեբրենիցայի ցեղասպանությունը և աջակցում է ռազմական հանցագործներին»: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը:

Գրականության, ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտներում նոբելյան մրցանակները կհանձնվեն այսօր՝ Ստոկհոլմում, խաղաղության նոբելյան մրցանակը կհանձնվի Օսլոյում:

Պետեր Հանդկեն 1996 թվականից սկսած գրեթե ամեն տարի մեկնում է Սերբիա, Կոսովո և Մետոխիա, շփվում է տեղի բնակչության հետ և անցկացնում հումանիտար ակցիաներ: 2004 թվականի մարտին նա աջակցություն էր հայտնել նախկին Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչին, իսկ 2005 թվականին այցելել էր նրան Հաագայի բանտում:

Փորձագետների գնահատմամբ՝ 1995 թվականի հուլիսին գեներալ Ռատկո Մլադիչի գլխավորությամբ Սրեբրենիցայում Բոսնիայի սերբերի բանակի գործողությունների հետևանքով սպանվել է շուրջ 8000 մահմեդական: Այդ նույն ժամանակ ավելի քան 30 000 կանայք և երեխաներ արտաքսվել են: Այդ քաղաքի պաշարումը և բնակչության արական հատվածի գնդակահարումը դարձել է 1992-1995 թվականներին Բոսնիա և Հերցոգովինայում տեղի ունեցած պատերազմի ամենաարյունալի էջերից մեկը: Նախկին Հարավսլավիայի հարցերով Միջազգային տրիբունալը և ՄԱԿ-ի միջազգային դատարանն այս դեպքերը որակել են որպես ցեղասպանություն:

Հանդկեն՝

Картинки по запросу Петеру Хандке