ԱՄՆ-ում մերկասառույցի պատճառով իրար է բախվել ավելի քան 50 մեքենա (լուսանկար, տեսանյութ)
ԱՄՆ Այովա նահանգի Դե Մոյն քաղաքի մերձակայքում գտնվող մայրուղու վրա իրար է բախվել ավելի քան 50 ավտոմեքենա, հայտնում է The Weather Channel հեռուստաալիքը:
Զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել վատ տեսանելիության, ինչպես նաև ձյան և մերկասառույցի պատճառով:
Տեղեկություններ կան միայն մի ծանր վիրավորի մասին: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները:











