Ամերիկացին եկեղեցու շենքում թմրանյութի արտադրման լաբորատորիա է ստեղծել

13:45 • 10.12.19

ԱՄՆ Մեն նահանգի 33-ամյա բնակիչ Մեթյու Անդերսոնը հանցավոր գործունեություն է ծավալել Մեթոդիստական եկեղեցու սենյակներից մեկում և մեղադրվում է հոգևոր կառույցի ներսում թմրանյութի արտադրման լաբորատորիա ստեղծելու համար:

Ինչպես նշում է nypost.com-ը, Բաքստոնի մեթոդիստների միացյալ եկեղեցու ներկայացուցիչները դիմել են ոստիկանություն՝ նշելով, որ եկեղեցու ներսում գտնվող և որպես երեխաների խաղասենյակ ծառայող տարածքում «կասկածելի ակտիվություն» է նկատվում:

Դեպքի վայր ժամանած իրավապահները սենյակում մեթամֆետամին տեսակի թմրանյութի արտադրման համար անհրաժեշտ իրեր են հայտնաբերել:

Տղամարդը դատարանի առաջ կկանգնի հունվարի 24-ին: