61 տարեկանում մահացել է Roxette խմբի վոկալիստուհի Մարի Ֆրեդրիքսոնը

16:54 • 10.12.19

Վաթսունմեկ տարեկանում մահացել է Roxette շվեդական հայտնի ռոք խմբի վոկալիստուհի Մարի Ֆրեդրիքսոնը, հայտնի է դարձել Շվեդիայի ռադիոյի թվիթերյան էջից: 

Ֆրեդրիքսոնի մենեջերի խոսքով` մահվան պատճառն ավելի վաղ հայտնաբերված հիվանդությունն էր: 2002 թվականին երգչուհու մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի ուռուցք, և դեռ այդ ժամանակ բժիշկները 20-25% ապրելու շանս էին տվել:

Երգչուհին քիմիաթերապիայի երկար կուրս է անցել, որից հետո, բժիշկների համաձայն, բուժվել է: Սակայն ճառագայթման հետևանքով առողջական խնդիրները մնացել են: 2004 թվականին լույս տեսած The Change ալբոմում երգչուհին երգում է այդ ընթացքում ձեռք բերած փորձի մասին:

Աստղը ժամանակին պատմել էր, որ չնայած առողջական վիճակի վատթարանալուն` միշտ փորձել է «վառ» ապրել:

 

 

 

61 տարեկանում մահացել է Roxette խմբի վոկալիստուհի Մարի Ֆրեդրիքսոնը