Դանակահարություն Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում․ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 16 տարեկան տղա

16:29 • 10.12.19

 

 

Ժամը 13։15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցից մարմնական վնասվծաքներով իրենց մոտ է տեղափոխվել 16 տարեկան տղա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում  ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

 Ոստիկանները պարզել են, որ վնասվածք հասցնողի ինքնությունը, որը բերման է ենթարկվել։

Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  միջադեպը տեղի է ունեցել ֆիզկուլտուրայի դասի ժամանակ․ աշակերտներից մեկը դանակահարել է մյուսին։