Time ամսագիրը ներկայացրել է «Տարվա մարդ-2019» կոչման հավակնորդներին
Time ամսագիրը ներկայացրել է իր վարկածով «Տարվա մարդ-2019» կոչման հավակնորդների կարճ ցուցակը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Հավակնորդների ցուցակում կան քաղաքական գործիչներ, մարզիկներ, գործարարներ, ակտիվիստներ:
Այսպիսով՝ տիտղոսակիր կարող են դառնալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան ֆուտբոլիստուհի Մեգան Ռապինոն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինփինը, էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը:
Հավակնորդների թվում է նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության անանուն սպան, որը տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սկանդալային խոսակցության բովանդակության մասին:
Հաղթողի անունը կհրապարակվի Time-ի դեկտեմբերյան համարում:
Դերասան Կիանու Ռիվզի երկրպագուները պահանջում են, որ կոչմանն արժանանա իրենց կուռքը:










