Ուկրաինա-լեհական սահմանին բեռնատարների հերթ է գոյացել. հերթում կանգնած է մոտ 800 բեռնատար
Ուկրաինա-լեհական սահմանի Յագոդին-Դորոգուսկ անցակետում բեռնատարների հերթ է գոյացել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը՝ հղում անելով Ուկրաինայի պետական հարկաբյուջետային ծառայությանը:
Հարկաբյուջետային ծառայության տվյալներով՝ այսօր առավոտյան՝ ժամը 08:00-ի դրությամբ, հերթում կանգնած է եղել մոտ 800 բեռնատար, որոնք պետք է դուրս գան Ուկրաինայից:
Մինչ նշված ժամը վերջին մեկ ժամվա ընթացքում անցակետից Լեհաստան է մտել 23 բեռնատար:
Անցակետի առավելագույն հնարավորությունը մեկ ժամում 181 բեռնատարի անցկացումն է:










