Ֆրանսիայում նախօրեին տեղի ունեցած բողոքի ակցիաներին 339 հազար ցուցարար է մասնակցել. ՆԳՆ
Նախօրեին Ֆրանսիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցել է մոտ 339 հազար ցուցարար: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում տալով երկրի ՆԳՆ հաղորդագրությանը:
Նախարարությունից մանրամասնել են, որ միայն 31 հազար ցուցարար հավաքվել է Փարիզում:
Այս տվյալները զգալիորեն քիչ են, քան նախորդ հինգշաբթի օրն էր: Այդ ժամանակ կենսաթոշակային բարեփոխումների դեմ անցկացվող բողոքի ցույցերին մասնակցել էր ավելի քան 800 հազար մարդ:
Անցյալ հինգշաբթի միայն մայրաքաղաք Փարիզում ցուցարարների թիվը, ըստ ոստիկանության տվյալների, կազմել է 18 000, մինչդեռ CGT-ի տվյալներով՝ բողոքի ակցիային միացածների թիվը հասել է 30 000-ի: Հայտնի է, որ ցույցեր են անցկացվել նաև Մարսելում, Լիոնում, Ստրասբուրգում և մի շարք այլ քաղաքներում:
Հատկանշական է, որ ակցիային են միացել նաև «դեղին անթև բաճկոնների» շարժման անդամները, որոնք ավելի վաղ խուսափում էին արհմիությունների կազմակերպած ակցիաներից:










