Նյու Ջերսիում կրակոցների հետևանքով 6 մարդ է զոհվել

03:34 • 11.12.19

Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է NBC-ն՝ հղում տալով իրավապահ մարմինների հաղորդագրությանը:

Նշվում է, որ կրակոցների հետևանքով զոհվել են 3 քաղաքացիական անձ, ոստիկան և 2 կասկածյալները:

Հրաձգությունը սկսվել է այն բանից հետո, երբ ոստիկանը սպանության հետաքննության շրջանակում մոտեցել է երկու կասկածյալներին: Վերջիններս կրակ են բացել ոստիկանի ուղղությամբ, սպանել նրան և դիմել փախուստի:

3 քաղաքացիական անձինք և կասկածյալները սպանվել են իրենց փախուստից հետո տեղի ունեցած կրակոցների հետևանքով: