Ուկրաինայում սկանդալ է առաջացել «Միս Լվով 2018»-ի հաղթող գեղեցկուհու՝ Մոսկվա մեկնելու պատճառով

06:49 • 11.12.19

Գեղեցկության մրցույթների հաղթող և «Միս Լվով 2018» տիտղոսին արժանացած Նատալյա Բոլյուխը ԶԼՄ-ների և ուկրաինացիների քննադատությանն է արժանացել Մոսկվա կատարած այցի պատճառով, գրում է Известия-ն: 

Ինչպես գրում է Сегодня պարբերականը՝ աղջիկը Ռուսաստան է ուղևորվել ծննդյան տարեդարձը տոնելու, սակայն ԶԼՄ-ներին հայտնել է Ամստերդամ մեկնելու մասին:

Նշվում է, որ սոցցանցերում հրապարակված լուսանկարները, որոնք ներկայումս արդեն ջնջված են, փաստում էին, որ աղջիկը մեկնել է հենց Մոսկվա:

Արդյունքում Բոլյուխը ստիպված է եղել արդարանալ: Նա գրառում է արել, ըստ որի՝ ինքն իրական ուկրաինուհի է, սիրում է իր երկիրը «Ղրիմից Կիև», «Լվովից Դոնեցկ», սակայն ընկերներ ունի նաև Ռուսաստանում:՝