Հազվագյուտ երևույթի հետևանքով Չինաստանի երկնակամարում «երեք արև» է հայտնվել (տեսանյութ, լուսանկար)

22:26 • 13.12.19

Չինաստանի Սինցզյան նահանգի Հորգոս քաղաքի երկնակամարում հազվագյուտ երևույթի հետևանքով երկնակամարում «երեք արև» է հայտնվել: Այս մասին գրում է Daily Mail-ը։

Դեկտեմբերի 12-ին ականատեսները երկնքում երեք արև են նկատել և նկարահանել։  Լուսանկարները և տեսագրություններն արագորեն տարածվել են համացանցում՝ հանգեցնելով բուռն քննարկումների։

Տեղացի օդերևութաբան Բյան Յունը բացատրել է, որ պարհելիումը (կեղծ արևի երևույթ՝ երկնքում երեք արևի հայտնվելը) հազվադեպ է հանդիպում Չինաստանում:

Նշենք, որ պարհելիումը առաջանում է արևի լույսի բեկման հետևանքով, Երկրի մթնոլորտում առկա սառույցի անիզոտրոպ բյուրեղներում։