Գերմանիայում բնակելի շենքում պայթյունի հետևանքով մահացել է 1 մարդ, 25-ը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց (լուսանկար)

15:08 • 13.12.19

Կենտրոնական Գերմանիայում բնակելի շենքում պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 25-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բլանկենբուրգի ոստիկանության հայտարարությանը:

«25 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, մի հոգու վնասվածքը մահացու է եղել»,- նշել է գործակալության ներկայացուցիչը:

Պայթյունը տեղի է ունեցել Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Բլանկենբուրգ քաղաքի 5-հարկանի շենքերից մեկում՝ առավոտյան 8:55-ի սահմաններում (երևանյան ժամանակով՝ ժամը 11.55): Դեպքի վայրում 160 մարդ է աշխատում, օգտագործվել են բժշկական ուղղաթիռներ:

Շենքն ամբողջովին տարհանվել է: Տարհանվել է նաև դրա հարևանությամբ գտնվող մանկապարտեզը:

 

Взрыв в жилом доме в Германии. 13 декабря 2019