Ֆրանսիայում փոթորկի պատճառով 170 000 տուն առանց էլեկտրականության է մնացել
Ֆրանսիայում փոթորկի պատճառով 170 000 տուն առանց էլեկտրականության է մնացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ Enedis էլեկտրամատակարարման ընկերությանը հղումով:
Մասնագետներն ընդգծել են, որ փոթորիկը պատուհասել է Ֆրանսիային հինգշաբթի երեկոյան, եղանակային բարդ պայմանները կպահպանվեն մինչև ուրբաթ երեկո: Գիշերը՝ փոթորկի գագաթնակետին, առանց էլեկտրաէներգիայի է մնացել ընկերության 400 000 սպառող:
Meteo Franc ծառայության հիդրոօդերևութաբանները նշել են, որ հանրապետության 12 դեպարտամենտում եղանակային վտանգավորության «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել:
8h50 : #météo17 - route inondée à Saujon sur le Bd Pasteur. Prudence. #INFOROUTE17 @DemoiselleFM @Bleu_Rochelle @actularochelle pic.twitter.com/XIkEKhhCw7
— Info Trafic 17 (@infotrafic17) December 13, 2019










