«Մի հատ Սու 35 սամալյոտ, մի հատ Տ-90 տանկ, մի քանի հետ էլ ԲՏՌ են գտել». Ռուբեն Հայրապետյանը՝ իր տան խուզարկության մասին (տեսանյութ)

15:37 • 13.12.19

Որևէ հարցի չեմ պատասխանում մեկ, ինձ չեն ձերբակալում և չեն ձերբակալել՝ երկու: Այս մասին լրագրողներին ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Նշենք, որ այսօր՝ վաղ առավոտից ոստիկանության 6-րդ վարչության հատուկ ջոկատայինները խուզարկություն են իրականացնում Հայրապետյանի տանը։

Նա լրագրողներին հորդորեց իզուր տեղը չկանգնեն. «Գնացեք Արմեն... Արմեն Նիկողոսյանին՝ էդ մատնաչափիկներին հարցրեք»,- ասաց նա՝ ի պատասխան հարցի, թե ինչու են խուզարկում նրա տունը։

Հարցին՝ արդյոք իրավապահները ինչ-որ բան գտե՞լ են իր առանձնատանը, Հայրապետյանը պատասխանեց. «Հա, մի հատ Սու 35 սամալյոտ են գտել, ինքնաթիռ, մի հատ Տ 90 տանկ, մի քանի հատ էլ ԲՏՌ ու ԲՄՊ»։

Ինչ վերաբերում է իր անվան հետ կապվող չարաշահումբերին, Հայրապետյանն ասաց, որ երեկոյան ամեն ինչ կիմանան: «Ժողովուրդ ջան, համբերեք, այսօր երեկոյան ամեն ինչ կլսեք»,- ասաց նա:

Հարցին՝ ասուլիս է տալու, նա պատասխանեց՝ այո և հավելեց. «Գնացեք, իզուր մի տանջվեք»։