«Այս մարդիկ ոսկի են, նրանք երբեք ինձ հուսախաբ չեն արել». Լուկաշենկոն՝ Բելառուսում ապրող մահմեդականների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձր կարծիք է հայտնել Բելառուսում ապրող մահմեդականների մասին, որոնց թիվը մոտ 7000 է: Այս մասին տեղեկացնում է interfax.by կայքը:
«Այս մարդիկ (բելառուս մահմեդականները) ոսկի են: Նրանք երբեք ինձ հուսախաբ չեն արել: Երբե՛ք»,-հայտնել է Լուկաշենկոն Բելառուս այցելած Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովին:
Ի պատասխան Միննիխանովը վստահեցրել է. «Եվ հուսախաբ չեն էլ անի»:
«Մեզ մոտ մահմեդականներին չեն նեղացնում»,-ընդգծել է Լուկաշենկոն:
«Ընդհակառակը, շատերը պետք է նախանձեն նման պայմաններին»,- հավելել է նա:
Թաթարստանի նախագահը հանդիպել է Բելառուսի թաթարական համայնքի ակտիվիստների հետ: Միննիխանովը նշել է, որ Բելառուսում ապրում է 7000-ից ավելի թաթար, որոնք գոհ են երկրի առաջընթացից և միևնույն ժամանակ պահպանել են իրենց ինքնությունը:










